ՎիզուալԽմբագրիչ/Պորտալ/ԿաղապարիՏվյալ

From mediawiki.org
This page is a translated version of the page VisualEditor/Portal/TemplateData and the translation is 100% complete.

Ի՞նչ է ԿաղապարիՏվյալը:


ՎիզուալԽմբագրիչը` վիքիէջերը խմբագրելու վիզուալ հավելումը, պարունակում է կաղապարները հեշտ խմբագրելու գործիք: Որպեսզի նրա աշխատանքն էլ ավելի օգտակար լինի, այն պետք է կաղապարի մասին տեղեկություն հավաքի: Մասնավորապես` այն կարիք ունի իմանալու կաղապարի հնարավոր պարամետրերն ու նրանց բովանդակությունները:


Առանց ԿաղապարիՏվյալի


Առանց ԿաղապարիՏվյալի նոր կաղապարի ներդրման ժամանակ յուրաքանչյուր պարամետր անհրաժեշտ է ավելացնել ինքնուրույն:


Ոչ մի տեղեկություն չի տրվում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի պարամետրի բովանդակությունը:

ԿաղապարիՏվյալի դեպքում


ԿաղապարիՏվյալի դեպքում ներկայացված են կաղապարի պարամետրերն ու նրանց բովանդակությունները:


ԿաղապարիՏվյալը տալիս է յուրաքաչյուր պարամետրի բովանդակությունը` պարզեցնելով կաղապարների խմբագրումը մասնակիցների համար:

ԿաղապարիՏվյալի ավելացում


Առաջնայինը ԿաղապարիՏվյալի ավելացումն է կաղապարների մեջ:

ԿաղապարիՏվյալի օգնության էջը բացատրում է, թե ինչպես է այն ավելացվում կաղապարների մեջ:

Փորձեք ավելացնել ԿաղապարիՏվյալը հնարավորինս շատ կաղապարներին:

Կարող եք Ձեր վիքիում դիտել «Կաղապարներ, որոնց շատ են հղվում» սպասարկող էջը: