Jump to content

Ձեռնարկ․ LocalSettings.php

From mediawiki.org
This page is a translated version of the page Manual:LocalSettings.php and the translation is 53% complete.
Outdated translations are marked like this.
Warning Warning: Don't edit LocalSettings.php with document editors like Notepad on Windows 10 Version 1809 or earlier, TextEdit, or other text editors that add byte order marks to files. These break the PHP runtime of your wiki. Instead, use a code editor, e.g. Vim or Notepad++. These handle file encodings properly. They can also be used to repair files previously broken by document editors.

LocalSettings.php ֆայլն ապահովում է MediaWiki-ի հիմնական կոնֆիգուրացիոն կարգավորումները (հիմնված $3 ֆայլի վրա)։ Դուք պետք է ժամանակ գտնեք աչքի անցկացնելու այս ֆայլում գտնվող կարգավորումները։ Ֆայլը սովորաբար ստեղծվում է MediaWiki-ի համացանցային տեղադրող ծրագրի միջոցով, բայց դուք կարող եք կարգաբերել պարամետրերը՝ Apache-ի կարգավորումներին համապատասխան։ Որպես wiki farm կարգաբերված MediaWiki-ի տեղադրումների համար կարող է օգտագործվել CommonSettings.php ֆայլը։

Գտնվելու վայրը սերվերում

LocalSettings.php ֆայլը wiki էջ չէ և չի կարող հասանելի դառնալ համացանցային դիտարկիչի միջոցով։ Փոխարենը այն ֆայլ է, որը գտնվում է սերվերի ֆայլային համակարգում։ Դրա բովանդակությունը ստեղծվում է wiki-ի սկզբնական տեղադրման ժամանակ և ստացված ֆայլը պետք է ձեռքով պատճենվի սերվերի մեջ։ Ֆայլը պետք է գտնվի MediaWiki-ի տեղադրման պանակի մեջ՝ նույն մակարդակում ինչպես includes/ և skins/ պանակները և ինչպես api.php ֆայլը։ Եթե ֆայլն այնտեղ չէ, ապա wiki-ն չի աշխատի ընդհանրապես, եթե wiki-ն աշխատում է, ապա սա նշանակում է, որ ֆայլն այնտեղ է; Եթե դուք չգիտեք որտեղ է այն, ապա գտնելու համար դուք կարող եք մուտքագրել հետևյալ հրամանը տերմինալի պատուհանից՝ find / -iname LocalSettings.php -print։

(Եթե դուք օգտագործում եք Vagrant, տե՛ս նաև MediaWiki-Vagrant#MediaWiki_settings.)

Անվտանգություն

LocalSettings.php ֆայլը սովորաբար պարունակում է զգայուն տվյալները, ինչպիսիք են տվյալների պահոցի մուտքանունները։ Այս տվյալները երբեք չպետք է բացահայտվեն հանրությանը: Սերվերի ինչ-որ տեղերում անվտանգության խախտման պատճառով կարող է այնպես պատահել, որ այլ օգտատերեր կարողանան դիտել ֆայլերի բովանդակությունը։ Ձեր տվյալների անվտանգությունը բարելավելու համար դուք պետք է սահմանեք UNIX իրավասություններ այս ֆայլի համար․ Վեբ սերվերի օգտատերը պետք է հասանելիություն ունենա այս ֆայլին։ Եթե տվյալ օգտատիրոջ հաշիվը նույնն է ինչ-որ ֆայլի սեփականատիրոջ հաշվը, ապա դուք կարող եք սահմանել 600 իրավասությունները։ Երբեմն վեբ սերվերի օգտատերը ֆայլի սեփականատերը չէ, բայց նրանք գտնվում են UNIX-ի սեփականատերերի նույն խմբում։ Այս դեպքում 640 իրավասությունները բավարար կլինեն։ Անվտանգության բարելավման համար դուք պետք է նեղացնեք իրավասությունների շրջանակը ինչքան որ հնարավոր է։

Բացի այդ դուք կարող եք ստեղծել MySQL օգտատեր, ով սահմանափակված է միայն wiki-ի կողմից օգտագործվող տվյալների պահոցով և տրամադրել այս օգտագործողի տվյալները LocalSettings.php ֆայլի մեջ։ Դուք նաև կարող եք կարգաբերել ձեր տվյալների պահոցի սերվերը, որպեսզի այն ընդունի միայն localhost-ից կատարվող միացումները՝ տվյալների արտահոսքի դեպքում սա պետք է կանխարգելի դրսից կատարվող միացումների հասանելիությունը։

LocalSettings.php-ի զգայուն մասերի այլ պանակի մեջ գտնվող այլ ֆայլ տեղափոխման մեթոդի համար տե՛ս նաև Manual:Securing database passwords -ը։

Ֆայլի բովանդակությունը

Երբ դուք խմբագրում եք LocalSettings.php ֆայլը, համոզվեք, որ պահպանել եք այն ճիշտ կոդավորումով։ Դուք պետք է օգտագործեք "ANSI as UTF-8" կոդավորումը, որը UTF-8 կոդավորում է՝ առանց բայթի կարգի նշիչի (BOM):

LocalSettings.php ֆայլը պարունակում է PHP code՝ գլխավորապես փոփոխականների սահմանումները և նրանց արժեքները։ Ձեր փոփոխություններն անմիջապես կմտնեն ուժի մեջ ֆայլը սերվերում պահպանելուց հետո․ Կարիք չկա ձեռքով "վերաբեռնավորել" որևէ բան։ Ինչևիցե, որոշ դեպքերում ձեզ անհրաժեշտ կլինի մաքրել դիտարկիչի քեշը (cache) ձեր կատարած փոփոխությունները իրապես տեսնելու համար։

Շատ այլ կարգավորումների կանխադրված արժեքները, որոնք չպետք է խմբագրվեն, սահմանված են includes/DefaultSettings.php ֆայլում․ Եթե փոփոխականը, որը դուք ուզում եք փոխել, դեռևս նշված չէ LocalSettings.php ֆայլում, ապա պատճենեք համապատասխան տողը DefaultSettings.php ֆայլից և փոփոխեք այն LocalSettings.php ֆայլում։LocalSettings.php ֆայլում դուք կարող եք ավելացնել նոր տողեր վերջում։ Within LocalSettings.php you can add new lines at the end.

Ֆայլի ներսում կարող են լինել տողեր ինչպիսիք են 'require_once "$IP/extensions/extension.php";', որոնք մատնանշում են ընդլայնումներ-ը։ Այս տողերը միացնում են wiki-ի համապատասխան ընդլայնումները։ Այդ ընդլայնումները կարող են պահանջել լրացուցիչ փոփոխականների արժեքների սահմանումը LocalSettings.php ֆայլի մեջ։ Համապատասխան ընդլայնումների հետագա հրահանգների համար տե՛ս փաստաթղթերը։ These lines enable the corresponding extension in the wiki. Those extensions may require setting the values of more variables in LocalSettings.php; check the documentation of the extension itself for further instructions.

MediaWiki-ի PHP ֆայլերի մեծ մասի նման LocalSettings.php ֆայլը չի ավարտվում PHP փակման ?>

նշիչով։ Սա կանխարգելում է կառավարիչների (ադմինների) կողմից պատահականորեն այս նշիչից հետո նոր տեղեկատվության ավելացման դեպքում առաջացող հնարավոր սխալներից։ PHP-ն հիանալի է աշխատում առանց փակվող նշիչի:

Եթե դուք ունեք wiki MediaWiki wiki farm-ում, ապա դուք կարող եք չունենալ խմբագրելու իրավասություն (հավանաբար ոչ էլ անգամ ընթերցելու իրավասություն) LocalSettings.php ֆայլի համար (տե՛ս օրինակ՝ [1])։ Wiki ֆերմայի ծառայություն տրամադրող ընկերությունը կարող է և չկամենալ կատարելու ձեր ցանկացած փոփոխությունները։ Հավանաբար նա կցանկանա, որպեսզի կարգավորումների մեծ մասը wiki-ֆերմայի բոլոր wiki-ներում լինեն նույնը։

Անվտանգության պատճառներից ելնելով այս ֆայլը ավտոմատ կերպով չի գրվում ձեր վեբ սերվերում։ Փոխարենը այն առաջարկվում է որպես ներբեռնվող ֆայլ, որը դուք կարող եք հետագայում վերբեռնել դեպի ձեր վեբ սերվեր, որպեսզի ձեր wiki-ն սկսի աշխատել։ Ավելի ամբողջական բացատրության համար տե՛ս this explanation։

Հասանելի կարգավորումների ակնարկ

Բոլոր փոփոխականների գործառությունների վերաբերյալ տե՛ս configuration settings index-ը և կարգաբերումների ֆայլերի մեջ ներառված մեկնաբանությունները։ Ամենակարևոր փոփոխականների, ինչպես նաև առավել պահանջվող հատկանիշների կարճ ցուցակը ներկայացված է ստորև:

Ստանդարտ կարգավորումներ

Տեղադրման ճանապարհը

$IP (install path) փոփոխականը պահում է ձեր wiki-ի հիմնական տեղադրման տեղային ֆայլի ճանապարհը։ MediaWiki 1.18 տարբերակից սկսած համակարգը սահմանում է $IP-ը ինքնաբերաբար։ $IPLocalSettings.php-ում ձեռքով սահմանելու համար այլևս կարիք չկա։ $IP-ը կանխադրված կլինի ընթացիկ աշխատանքային պանակի մեջ և կարող է օգտագործվել առանց ձեռքով սահմանելու անհրաժեշտության։ Attempting to set $IP (or MW_INSTALL_PATH) in LocalSettings.php may produce unexpected results.

Կայքի անվանումը

$wgSitename -ը պահում է ձեր wiki կարգավորումների անվանումը։ Այս անունը բազմիցս ներառվում է համակարգում՝ MediaWiki:Pagetitle միջոցով։ Օրինակ՝ "From Wikipedia, the free encyclopedia" Wikipedia-ի ենթավերնագիրը օգտագործում է այս կարգավորումը։

Կայքի անվանման շեղումներ

Կայքի ինտերֆեյսի որոշ թարգմանություններ շեղում են կայքի անվանումը։ Դուք կարող եք սահմանել բառի պատշաճ ձևը $wgGrammarForms փոփոխականումը (օրինակի համար տե՛ս $wgSitename տեղեկատու էջը)։

Սկրիպտի ճանապարհը

$wgScriptPath -ը գլխավոր MediaWiki-ի սկրիպտի URL ճանապարհի նախածանցն է, որը MediaWiki-ի ծարգրային կոդի կենտրոնական գործող մասն է։ Այս կարգավորումը պետք է համապատասխանի Apache settings-ին, հատկապես եթե դուք օգտագործում եք Apache-ի rewrite կանոնները։

Սերվերի անվանումը

$wgServer -ը պարունակում է սերվերի հիմնական URL-ը, ներառյալ ցանցային կանոնակարգը, բայց առանց վերջավոր շեղ գծի և առանց ենթապանակի, եթե առկա է։ Երբ wiki-ի հասանելիությունը իրականացվում է localhost-ից, որտեղ այն գործարկվել է, ներքին ցանցից կամ համացանցից, էլեկտրոնային փոստի ծանուցումները և մի քանի այլ համակարգված հաղորդագրություններ սովորաբար առաքվում են տարբեր URL-ներից։

Սկսած MediaWiki 1.34 տարբերակից $wgServer-ը պետք է սահմանվի LocalSettings.php-ի մեջ։ Նախքան այդ MediaWiki-ն փորձում է ինքնաշխատ կերպով որոշել սերվերի անվանումը, իսկ $wgServer-ը պարտադիր չէ՝ ինքնաշխատ որոշումը վերասահմանելու համար։

Եթե www.example.com-ը ձեր wiki-ի սերվերի հասցեն է, ինչպես երևում է համացանցից, ապա ավելացրեք հետևյալ տողը՝

$wgServer = 'http://www.example.com';

{{SERVER}}magic word փոփոխականը կարող է օգտագործվել wiki-ի էջերում, դա համարժեք է $wgServer արժեքին, սակայն wiki-ում, ինչպես նաև Wikimedia ընտանիքի նախագծերում, որտեղ օգտագործվում են հարաբերական url-ներ, այն ամբողջությամբ չի ընդլայնվի, օրինակի համար այստեղ արտապատկերվում է //www.mediawiki.org-ը, որը հնարավոր չէ մկնիկով մատնանշել և պատճենել հասցեագոտում։

You can also use a protocol relative URL as shown below. When using a protocol relative URL, be sure to set $wgCanonicalServer. $wgCanonicalServer is needed for some places in the code where an origin with a protocol and hostname is needed.

$wgServer = '//www.example.com';
$wgCanonicalServer = 'https://www.example.com';

Սկրիպտի անվանումը

$wgScript -ը գլխավոր (index) MediaWiki PHP սկրիպտի անվանումն է, որը կանխադրված անվանվել է index.php․ Սկրիպտի անունը փոխելը, հավանաբար լավ գաղափար չէ: Սակայն, եթե դուք դա անելու անհրաժեշտություն եք զգում, ապա սա այն տեղն է, որտեղ պետք է կատարել փոփոխությունները։

Հոդվածի ճանապարհը

$wgArticlePath -ը օգտագործվող ճանապարհն է MediaWiki-ի որևէ էջին հասանելիություն ունենալու համար։ Ճանապարհը պետք է պարունակի գլխավոր սկրիպտի ճանապարհը (սովորաբար օգտագործվում է $wgScript) և օգտագործի $1 հոդվածի անվանման համար տեղապահը։

Եթե գեղեցիկ և կարճ URL-ներ ստեղծելու համար դուք օգտագործում եք Apache-ի խմբագրման կանոնները, ապա դուք հավանաբար կարիք կունենաք կարգավորել $wgArticlePath-ը՝ ճիշտ ճանապարհ հասցեավորելու համար։ Note that wgArticlePath is used to construct URLs from within MediaWiki. If you make a mistake here, internal links will show up incorrectly while you still may be able to access the main page by specifying the correct URL manually. See Manual:Short URL for more information on URL configuration.

Տիպային արժեքներն են՝

"$wgScript/$1" փոխանցել հոդվածի անվանումը "/" բաժանարարի հետ միասին
"$wgScript?title=$1" փոխանցել հոդվածի անվանումը որպես պարամետր (հին ոճ)
"/mypath/$1" կամայական ճանապարհ։ Օգտագործի՛ր Apache-ի խմբագրման կանոնները "mypath"-ը գլխավոր սկրիպտին հասանելիություն ունենալու պատշաճ ճանապարհի փոխարկելու համար։

Ոճաթերթի գտնվելու վայրը

Օգտագործի՛ր $wgStylePath -ը MediaWiki-ի տեղադրման ոճաթերթերի (CSS) գտնվելու վայրի URL ճանապարհը սահմանելու համար։ $wgStyleDirectory -ը պետք է մատնացույց անի նույն տեղը, բայց նկատեք, որ սա տեղային ֆայլային համակարգի ճանապարհ է՝ ֆայլային համակարգին հասանելիություն ստանալու նպատակով ներքին սկրիպտներում օգտագործելու համար ։

Վերբեռնման վայրը

Վերբեռնման պանակը մի վայր է, որտեղ պահվում են օգտատերերի կողմից վերբեռնված ֆայլերը։ $wgUploadPath -ը հատկանշում է URL-ի ճանապարհը, $wgUploadDirectory -ը մատնանշում է տեղային ֆայլային համակարգի ճանապարհը։

Պատկերանշան

$wgLogo -ն հատկանշում է, թե որ գրաֆիկական պատկերանշանն է արտապատկերվում mediawiki-ի բոլոր էջերի վերևի ձախ անկյունում։ Այս քայլերով փոխարինվում է /wiki/skins/common/images/ պանակի մեջ գտնվող կանխադրված պատկերանշանը՝ փոխարինելով /wiki-ն այն ճանապարհով, որտեղ դուք տեղադրել եք MediaWiki-ի ծրագրային ապահովումը։

See Manual:FAQ#How do I change the logo? for how to change the logo.

Կոնտակտային տվյալներ

$wgEmergencyContact -ը օգտատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեն է, որին պետք է կապ հաստատել, եթե ինչ-որ բան սխալ լինի: Այս էլեկտրոնային փոստի հասցեն օգտագործվում է ներքին վրիպակների մասին հաշվետվություններ ուղարկելու համար: Որպես կառավարիչ (ադմինիստրատոր)՝ դուք կցանկանաք այստեղ ներառել ձեր էլեկտրոնային փոստի հասցեն:

$wgPasswordSender -ը այն էլեկտրոնային փոստի հասցեն է, որտեղից գաղտնաբառերը ուղարկվում են այն օգտատերերին, ովքեր մոռացել են իրենց գաղտնաբառերը: Ընտրեք հասցե, որին մարդիկ կարող են գրել դժվարության կամ շփոթության դեպքում:

Տվյալների պահոցի կարգավորումներ

MediaWiki-ին անհրաժեշտություն ունի միանալու տվյալների պահոցին (ներկայումս կա՛մ MySQL կա՛մ PostgreSQL)՝ էջերը, փոփոխությունները, օգտատիրոջ տվյալները և շատ այլ բաներ պահպանելու համար։

$wgDBserver -ը պարունակում է այն սերվերի անունը, որտեղ տեղակայված է տվյալների պահոցը: Շատ դեպքերում սա պարզապես կլինի «localhost», քանի որ տվյալների պահոցը աշխատում է նույն համակարգում, սակայն բաշխված տեղադրումների դեպքում անհրաժեշտ է լրացնել տվյալների պահոցը գործարկած աշխատող համակարգչի դոմենի լրիվ անվանումը:

$wgDBname -ը MediaWiki-ի կողմից օգտագործվող տվյալների պահոցի «անվանումն» է: Մեկ MySQL կամ PostgreSQL տեղադրումը կարող է պահել մեկից ավելի տվյալների պահոցներ, և դուք նույնիսկ կարող եք գործարկել MediaWiki-ի բազմաթիվ տեղադրումներ մեկ սերվերի վրա: Համոզվե՛ք, որ այստեղ նշել եք տվյալների պահոցի ճիշտ անվանումը և տվյալների պահոցի նույն սերվերում օգտագործե՛ք տվյալների պահոցի տարբեր անվանումներ տարբեր wiki տեղադրումների համար:

$wgDBuser -ը և $wgDBpassword -ը պարունակում են մուտքանունը և գաղտնաբառը, որոնք օգտագործվում են MediaWiki-ի կողմից տվյալների պահոց մուտք գործելու համար: Համոզվեք, որ նշված օգտատերն ունի մուտքի համապատասխան իրավասություններ, որպեսզի կարողանա կառավարել wiki-ի աղյուսակը տվյալների պահոցի սերվերում:

Also see Manual:Securing database passwords for a method to move the sensitive parts of LocalSettings.php to a different file in a different directory.

Օգտատիրոջ իրավասությունները

$wgGroupPermissions -ը ասոցիատիվ զանգված է, որը վերահսկում է ձեր տարբեր օգտատերերի խմբերի կողմից էջեր ստեղծելու և խմբագրելու իրավասությունները: Այս զանգվածում կարող են ստեղծվել հատուկ իրավասությունների մակարդակներ և սահմանվել տարբեր օգտվողների խմբերի համար իրավասությունների մակարդակները: Տարբեր իրավասությունների և առկա օգտատերերի խմբերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Help:User rights -ը:

Պարտադրել մեծատառ հղումները

Կանխադրված ոչ մի էջի անուն չի կարող սկսվել Լատինական այբուբեն-ի փոքրատառով. այդպես փորձելու դեպքում առաջին տառը փոխարկվում է մեծատառի, եթե հղման թիրախը ներառում է որևէ էջ, պատկեր կամ կատեգորիա, որը բնորոշված է փոքրատառով սկսվող անվանումով, ապա իրական թիրախը էջ է, որը սկսվում է համապատասխան մեծատառով։

Որպես այլընտրանք էջերի անվանումները «կարող են» սկսվել փոքրատառով՝ ի լրումն մեծատառով, թվանաշանով և այլ կերպ սկսելու հնարավորություններին։ Դրա համար դուք պետք է համապատասխանեցնեք $wgCapitalLinks -ը: Սահմանելով այն false թույլատրում է փոքրատառերը, true՝ ընտրում է կանխադրված վարքագիծը:

Ենթաէջերի ակտիվացում

LocalSettings.php-ում ենթաէջերը ակտիվանում են ըստ յուրաքանչյուր անվանատարածքի՝ օգտագործելով $wgNamespacesWithSubpages -ը: Օրինակ՝ գլխավոր անվանատարածքում ենթաէջերը ակտիվացնելու համար.

$wgNamespacesWithSubpages[NS_MAIN] = 1;

Պատկերների վերբեռնումներ

Նախքան օգտատերերին թույլ տրվի ֆայլեր վերբեռնել MediaWiki համակարգ, դուք պետք է ակտիվացնեք այդ հնարավորությունը: Համոզվեք, որ Վերբեռնման պանակը պատշաճ կերպով կարգաբերված է և գրառելի է Apache web server process-ի կողմից: Այնուհետև $wgEnableUploads -ը դրեք true՝ վերբեռնումը թույլ տալու համար:

Ահա includes/DefaultSettings.php-ից կոդի մի քանի օրինակ՝ LocalSettings.php-ում տեղադրելու համար․

$wgUploadPath       = "$wgScriptPath/uploads";      ## Wiki 1.5 defaults to /images, but allows more than just images
$wgUploadDirectory  = "$IP/uploads";                ## Wiki 1.5 defaults to /images, but allows more than just images

## To enable image uploads, make sure the above '$wgUploadPath' directory is writable by Apache User or group.
## ''(i.e.  chmod og+w uploads images)''  then the following should be true:
$wgEnableUploads       = true;

$wgUseImageMagick      = true;
$wgImageMagickConvertCommand = "/usr/bin/convert";

## If you want to use image uploads under safe mode, create the directories images/archive, images/thumb and
## images/temp, and make them all writable. Then uncomment this, if it's not already uncommented:
$wgHashedUploadDirectory = false;

Եթե ցանկանում եք ընթացքում փոխել պատկերների չափը՝ մանրապատկերների աջակցությունը ապահովելու համար, ապա MediaWiki-ին անհրաժեշտ է աշխատող ImageMagick տեղադրում: ImageMagick-ը ձեր համակարգում տեղադրելուց և փորձարկելուց հետո սահմանե՛ք $wgUseImageMagick true։ Համոզվեք, որ $wgImageMagickConvertCommand -ը մատնանշում է ձեր տեղադրման convert հրամանի ճիշտ տեղը, և որ այդ հրամանը գործարկելի է վեբ սերվերի process-ի կողմից, ինչպես նաև $wgMaxShellMemory -ը բավականաչափ մեծ է: Մանրամասն տեղեկությունների և անսարքությունների վերացման համար տե՛ս Manual:Image administration#Image thumbnailing :

Բացի այդ, դուք կարող եք փոփոխել ընդունված ընդլայնումների ցանկը, որը պահվում է $wgFileExtensions -ում:

$wgFileExtensions = [ 'png', 'jpg', 'jpeg', 'ogg', 'doc', 'xls', 'ppt', 'mp3', 'sxc', 'pdf' ];

Այն դեպքում, երբ ImageMagick-ը կարտապատկերի սխալի վերաբերյալ հաղորդագրություն նման հետևյալին.

Fatal error: mime_magic could not be initialized, magic file is not available in includes/MimeMagic.php on line 506

ապա այդ դեպքում փորձեք ավելացնել հետևյալ տողը LocalSettings.php-ում.

$wgMimeDetectorCommand = "file -bi";

Կարդացե՛ք upload security բաժինը Manual:Security-ում:

Լրացուցիչ տեղեկություններ հասանելի են՝

Interwiki աջակցություն

InterWiki աջակցությունը ներկառուցված է MediaWiki-ում, սակայն դուք պետք է կարգաբերեք ձեր ներքին հղումների համար օգտագործվող նախածանցը: Այս նախածանցը սովորաբար նույնն է, ինչ $wgSitename -ը, բայց այն փոխելու անհրաժեշտության դեպքում, դուք սահմանում եք $wgLocalInterwikis փոփոխականը նախընտրելի անվան համար:

Օգտատիրոջ ինտերֆեյսի լեզուն

MediaWiki allows for a variety of localized user interfaces languages instead of the English default. If you want to run your wiki in a non-English language, set the $wgLanguageCode variable to the proper language code (e.g. "de" for German, "es" for Spanish, etc.)

You may use any of the languages with a file in the directory languages/i18n. E.g. if you find es.json, then you can use "es" for Spanish. Do not use "Es" with a capital letter. Although it seems to work, not all texts are translated.

After changing the language code, you will need to run a PHP script to make it work. In a terminal window, change to your wiki directory, change to the maintenance folder, and enter php rebuildMessages.php --rebuild. On Windows, the PHP folder might not be in your PATH environment variable and you'll have to prefix php with the path to the program.

Not all languages are supported. See the translation statistics on TranslateWiki for an up-to-date list of which languages are supported and to what extent. That list reflects the current state of MediaWiki core, so depending on what version you are using there may be a discrepancy.

  • $wgRightsText is the text in the footer that follows "Content is available under". It will be linked to the page specified in $wgRightsPage.
  • $wgRightsIcon is the URL of the image placed at the left of the footer.
If $wgRightsPage is non-empty, the link in the copyright/license notice will link to that page on your site. If $wgRightsPage is empty then the copyright/license notice will link to $wgRightsUrl instead.

To modify the copyright statements of the site, add something like this to LocalSettings.php:

$wgRightsPage = "YourWiki:Copyright";
$wgRightsText = "copyright YourWiki";

Afterwards, edit MediaWiki:Copyright-footer to provide an appropriate message, using "$1" to indicate the position where the link to your copyright page will be.

Example: setting a Creative Commons license

To set a Creative Commons license do the following:

  • Examine the returned HTML code, e.g.:
<a rel="license" href="http://creativecommons.org/licenses/by-nc-sa/3.0/">
<img alt="Creative Commons License" border="0" src="http://creativecommons.org/images/public/somerights30.png" />
</a>
This work is licensed under a
<a rel="license" href="http://creativecommons.org/licenses/by-nc-sa/3.0/">
Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 License</a>.
  • For $wgRightsURL enter the href info from the first anchor:
$wgRightsUrl = "http://creativecommons.org/licenses/by-nc-sa/3.0/";
  • For $wgRightsText enter the text the second anchor links from (add the "a" to the Wiki variable for a more grammatically correct version)
$wgRightsText = "a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 License";
  • For $wgRightsIcon enter the src info from the img link in the first anchor. You want to copy the badge to your own site instead of using the one from the Creative Commons site.
$wgRightsIcon = "http://creativecommons.org/images/public/somerights30.png";

Custom namespaces

By declaring $wgExtraNamespaces , and modifying $wgNamespacesWithSubpages , and $wgNamespacesToBeSearchedDefault , extra namespaces can be added to a MediaWiki installation; and by declaring the $wgNamespaceAliases array namespace aliases can be added. Take heed not to have any pages already titled in that namespace, for instance if you had a page called "Technical:Support" and you created the Technical: namespace, then that page would not only be lost, but you cannot remove it from Special:Allpages. To fix this delete the namespace, move "Technical:Support" to "Support" in mainspace, delete the redirect, reinsert the namespace, and move it back to "Technical:Support". See Custom namespaces for more information as to how to do so.

Skins

The default skin of the site can be modified via $wgDefaultSkin .

See also