Download/hy
Վերջին տարբերակը
Բովանդակություն
- Ինչպե՞ս է աշխատում MediaWiki-ն
- Փաստաթղթեր
- Կարգավորում
- Տարբերակներ և բեռնումներ
- Տեղադրում
- Աջակցում և կապ
- Մշակում
Այլ թեմաներ
- Տե՛ս աջ կողմում տեղադրված ցանկը
- Սա .tar.gz ֆորմատի նիշք է։ Եթե Դուք աշխատում եք Վինդոուզ ՕՀ-ում, ապա արխիվը բացելու համար անհրաժեշտ է օգտագործել 7-Զիպ ծրագիրը
Թույլատրագիր
ՄեդիաՎիքի — բաց ծրագրային ապահովում է, որը տարածվում է ԳՆՈՒ ընդհանուր հասարակության թույլատրագրի երկրորդ տարբերակով։ Մանրամասն կարդացեք ԳՆՈՒ ՋիՓիԷլ 2-ի ամբողջական տարբերակում։
Համակարգային պահանջներ
ՄեդիաՎիքին օգտագործում է ՓիԷյչՓի 5.2.3+ և ՄայԷսՔյուԷլ, PostgreSQL կամ SQLite տվյալների բազաներից որևէ մեկը։ Այդ մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ համակարգային պահանջների էջում։
-
Warning:ՓիԷյչՓի 5.3.1-ն ունի սխալ և ՄեդիաՎիքին իրեն չի աջակցում։ Դրա փոխարեն կարող եք օգտագործել ՓիԷյչՓի 5.3.0-ն կամ ՓիԷյչՓի 5.3.2+ տարբերակը։
Սակայն, ՓիԷյչՓի-ում անվտանգության խնդիրների հետ կապված, օգտագործման համար խորհուրդ է տրվում օգտագործել ՓիԷյչՓի 5.2.17-ը կամ ՓիԷյչՓի 5.3.5+ տարբերակը (մանրամասն)
Այլ բեռնումներ
- MediaWiki 1.20.6 GPG security signature՝ բեռնված ֆայլը GNU Privacy Guard-ի միջոցով ստուգելու համար
- GPG keys
- ՄեդիաՎիքի 1.20.6-ում տեղ գտած փոփոխությունները, առանց i18n-ի (unified diff)
- i18n ՄեդիաՎիքի 1.20.6-ի փոփոխությունները (unified diff)
Ծանոթագրություն
- Սկսած ՄեդիաՎիքի 1.7-ից, ՄեդիաՎիքին տեղադրելու համար ՓիԷյչՓի (PHP) 5-ի առկայությունը պարտադիր է։ Եթե Դուք օգտագործում ենք PHP 4, ապա նախքան տեղադրման գործընթացի սկսելը այն պետք է թարմացվի մինչև 5-րդ տարբերակը։ ՓիԷյչՓի 4-ը այլևս չի աջակցվում ՓիԷյչՓի-ն մշակողների կողմից և մի շարք սխալներ ունի։ Որոշ հոսթինգ տրամադրող ընկերություններ PHP 4-ի և PHP 5-ի միաժամանակյա օգտագործման հնարավորություն են ընձեռում։ Հարցրեք Ձեզ հոսթինգ տրամադրող ընկերությանը, արդյո՞ք նա այդպիսի հնարավորություն ընձեռում է։ Եթե Դուք չեք կարողանում թարմացնել ՓիԷյչՓի-ն, ապա Դուք պետք է օգտագործեք ՄեդիաՎիքիի 1.6.12 տարբերակը (բեռնել)։ Նշենք, որ այդ տարբերակն այլևս չի աջակցվում։
- Սկսած ՄեդիաՎիքի 1.6-ից, այն տեղադրելու համար պահանջվում է ՄայԷսՔյուԷլ (MySQL) 4: Եթե Դուք օգտագործում եք ՄայԷսՔյուԷլ-ի ավելի հին տարբերակը և չեք կարողանում թարմացնել այն, ապա Դուք պետք է օգտագործեք ՄեդիաՎիքի 1.5.8-ը (բեռնել): Նշենք, որ այդ տարբերակն այլևս չի աջակցվում մեր կողմից, բայց այն աջակցում է ՓիԷյչՓի 4-ը
Հետագա քայլերը
Ժամանակին թարմացրեք ՄեդիաՎիքիի տարբերակը, որպեսզի Ձեր կայքն անվտանգ աշխատի։
Նախորդ տարբերակը
Եթե ՄեդիաՎիքին փոփոխվել է Ձեր կողմից, հնարավոր է, որ վերջին պաշտոնական փոփոխությունները և թարմացումները պատճառ հանդիսանան այն բանի, որ Ձեր կայքը այլևս դադարեցնի իր աշխատանքը։ Հաշվի առնելով սա, մենք պահպանում ենք ՄեդիաՎիքիի հին տարբերակների աջակցումը մեկ տարի ժամկետով։
Մշակվող տարբերակը
Եթե Դուք ցանկանում եք աշխատել մշակվող տարբերակի հետ (այսինքն, alpha տարբերակի հետ), ապա օգտագերծեք mwSnapshots
Պահոց
Դուք կարող եք գտնել և բեռնել MediaWiki-ի բոլոր տարբերակները (սկսած 2007թ. փետրվարից) մեր սերվերից՝
Ավելի հին տարբերակները կարելի է բեռնել Subversion-ում՝ tags պանակում։
Տեղադրման օգնություն
- FAQ - Manual:FAQ/hy#Տեղադրում և կարգավորում
- mediawiki-l (փոստային բաժանորդագրություն) - մեծ թրաֆիկով բաժանորդագրություն՝ աջակցության կենտրոնին հարցերի համար:
- MediaWiki Users (ֆորում) - ՄեդիաՎիքիի աջակցման ֆորում
| Լեզու. | English • العربية • brezhoneg • català • česky • dansk • Deutsch • Zazaki • español • suomi • français • עברית • Հայերեն • Bahasa Indonesia • italiano • 日本語 • ქართული • 한국어 • മലയാളം • Bahasa Melayu • Nederlands • occitan • polski • português • português do Brasil • русский • svenska • ไทย • українська • Tiếng Việt • 粵語 • 中文 • 中文(简体) • 中文(繁體) • 中文(台灣) |
|---|